Գաղտնիության քաղաքականություն

«ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ի կողմից անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման, գաղտնիության ռեժիմի պահպանման և նմանատիպ այլ հարցերը կարգավորվում են ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ։

«ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ» ՍՊԸ-ն գործածում է սույն կայքը (profenotech.com) հասարակությանը իր գործունեության մասին տեղեկացնելու համար: Կայքի` որպես ամբողջության, ինչպես նաև կայքում տեղ գտած տեքստի հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ» ՍՊԸ-ին («ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»): Ոչ ոք չի կարող վերարտադրել սույն կայքում տեղակայված տեքստը, պատճենը կամ պատկերները (բացառությամբ հստակորեն հանրային տիրույթից վերցված տեղեկատվության) ամբողջությամբ կամ մասնակիորեն առանց «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ի նախնական գրավոր համաձայնության:

«ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը գնահատում է Ձեր աջակցությունը և երաշխավորում Ձեր գաղտնիությունը: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը վարվում այդ տեղեկատվության հետ:

«ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` պահպանելու մեր առցանց այցելուների գաղտնիությունը: Կայքի այցելուներից «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը չի պահանջում գրանցվել կամ տրամադրել անձնական տեղեկատվություն Կայքը դիտելու համար, քանզի «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կամավոր և գիտակցաբար տրամադրում են այդ տեղեկատվությունը: «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը հավաստիացնում է Ձեզ, որ իր կայքում պահպանվում են բոլոր նրանց գաղտնի ինքնությունը, ովքեր կապ են հաստատել «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ի հետ սույն կայքի միջոցով: Եթե Դուք ունեք հարցեր սույն Կայքի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով 099 65 62 00 գրելով մեր էլեկտրոնային հասցեին՝ info@profenotech.com Դուք կարող եք կապ հաստատել մեզ նաև, եթե ունեք համապարփակ բնույթի հարցեր, ցանկանում եք հետադարձ կապ հաստատել մեզ հետ և ունեք մեկնաբանություններ:

Տեղեկատվության հավաքագրում

Ինչպես վերը նշվեց, «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը չի պահանջում իր այցելուներց գրանցվել, այլ կերպ ասած, տրամադրել անձնական տեղեկատվություն իր Կայքն այցելելու համար: «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը չի հավաքում անձնական տեղեկություններ իր այցելուների մասին, քանի դեռ այցելուները կամավոր կերպով չեն տրամադրում դա, բացառությամբ որոշ անձը չհաստատող տեղեկատվության՝ Կայքի ներքին վերանայման համար: Այն ներառում է այցելուների քանակը, դիտված էջերը և այլ նման տեղեկություն, որը օգտագործվում է Կայքը բարելավելու և Ձեր այցելությունը հնարավորինս բավարարող դարձնելու համար:

«ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը կարող է այդ տեղեկատվությունը տրամադրել իր ծառայության մատակարարներին, բացառապես «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ի անունից առաջադրանքների կատարման, ինչպես նաև Կայքի պահպանման նպատակով: Ծառայության մատակարարներին, սակայն, չի թույլատրվում օգտագործել այդ տեղեկատվությունը սեփական նկատառումներով կամ կիսվել այդ տեղեկատվությամբ երրորդ անձանց հետ: «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը չի վաճառում այդ տեղեկատվությունը առևտրային նկատառումներով:

Անձնական տվյալների հավաքագրում

Կայքէջի այցելուների կողմից սեփական կամահայտնությամբ հետադարձ կապ հաստատելու նպատակով «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ին տրամադրված անձնական տեղեկատվությունը (ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, անուն, ազգանուն) չի տրամադրվում այլ կազմակերպություններին, հավաքագրվում և օգտագործվում է «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ի անձնական նպատակների համար և այցելուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։

Հղումներ

Այս կայքէջը պարունակում է այլ կայքերի հղումներ: Խնդրում ենք հաշվի առնել, որ «ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ» ՍՊԸ-ն չունի վերահսկողություն և պատասխանատու չէ այլ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար: Խրախուսելի է կարդալ անձնական տեղեկատվություն հավաքող կայքերի գաղտնիության հայտարարությունները: Քանզի սույն գաղտնիության հայտարարությունը վերաբերվում է միայն սույն Կայքով հավաքագրվող տեղեկատվությանը:

Անվտանգություն

«ՊՐՈՖ ԷՆՈՏԵՔ»-ը բազում նախազգուշական միջոցներ է կիրառում profenotech.com կայքէջի այցելուների տեղեկատվությունը պաշտպանելու համար:

Փոփոխությունների ծանուցում

Գաղտնիության քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ վերանայվում և թարմացվում է: Թարմացումների մասին յուրաքանչյուր տեղեկատվություն կտեղադրվի Կայքում: